Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Արթուր Ալեքսանյանի հաղթանակն ընդգրկել է տարվա լավագույնների ցանկում![]() 4 դեկտեմբերի 2024 - 13:19 AMT PanARMENIAN.Net - Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանի մասնակցությամբ գոտեմարտը հայտնվել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի տարվա լավագույնների թվում։ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Փարիզի ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի Ալեքսանյան-Ասակալով գոտեմարտում հայ ըմբիշի հաղթանակը ներառել է ընթացիկ տարվա լավագույն պահերի մեջ, հայտնում է Armsport–ը։ Փարիզում Ալեքսանյանը քառորդ եզրափակիչում 5։0 հաշվով հաղթում էր, սակայն մրցակիցը այն դարձրեց 5։5։ Գոտեմարտի ավարտից կես րոպե աառաջ ևս 4 միավոր վաստակեց ու հաղթեց 9։5 հաշվով՝ դուրս գալով մրցաշաչի եզրափակիչ։ Եզրափակիչում Ալեքսանյանը 1։4 հաշվով զիջեց իրանցի Մոհամադհադի Սարավիին։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |