Էլինա Ավանեսյանը WTA-250 մրցաշարում հաղթել է աշխարհի 108-րդ ռակետին

Էլինա Ավանեսյանը WTA-250 մրցաշարում հաղթել է աշխարհի 108-րդ ռակետին

PanARMENIAN.Net - Աշխարհի 44-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը Ավստրալիայի Հոբարթ քաղաքում անցկացվող WTA-250 մրցաշարում հաղթել է աշխարհի 108-րդ ռակետ չինացի Վան Սիյուին։

Հայաստանի ներկայացուցիչն առավելության է հասել երկու սեթում՝ 6:3, 7:5: Մրցախաղը տևել է 1 ժամ 34 րոպե, գրում է Sputnik Արմենիան։

Էլինա Ավանեսյանի երկրորդ մրցակիցը կլինի աշխարհի 94-րդ ռակետ, բելգիացի Գրետիե Մինենը։

Հոբարթի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 275 հազար դոլար է։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---