Արման Ծառուկյանը չի մենամարտի Մախաչովի հետ վնասվածքի պատճատով

Արման Ծառուկյանը չի մենամարտի Մախաչովի հետ վնասվածքի պատճատով

PanARMENIAN.Net - Խառը մենամարտերի (MMA) հայտնի մարզիկ Արման Ծառուկյանը չի մասնակցի թեթև քաշային կարգում UFC-ի բացարձակ չեմպիոնական տիտղոսի համար նախատեսված մենամարտին Իսլամ Մախաչովի հետ, որը պետք է անցկացվեր հունվարի 19-ին Լոս Անջելեսում։ Այս տեղեկությունը հաստատել է UFC-ի նախագահ Դանա Ուայթը։

Նրա խոսքով՝ Ծառուկյանը քաշի իջեցման ընթացքում մեջքի վնասվածք է ստացել, ինչը թույլ չի տալիս նրան մասնակցել մենամարտին, հայտնում է Sputnik Արմենիան։

Ծառուկյանի մենամարտը թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Մախաչովի հետ համարվում էր երեկոյի գլխավոր իրադարձությունը։

Կայացել է կշռման արարողությունը, որտեղ Մախաչովը կշռել է 70.08 կգ։ Ծառուկյանը, սակայն, չի ներկայացել կշռմանը՝ վնասվածքի պատճառով։

Լոս Անջելեսում նախատեսված էր երկու մարզիկների երկրորդ մենամարտը։ Առաջինը տեղի է ունեցել 2019 թվականի ապրիլին Սանկտ Պետերբուրգում, որտեղ Մախաչովը հաղթել է Ծառուկյանին։

28-ամյա Արման Ծառուկյանը մինչ այժմ անցկացրել է 25 պրոֆեսիոնալ մենամարտ, որոնցից հաղթանակ է տարել 22-ում։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---