Վերջին 3 եռամսյակներում ԵՄ երկրներից անկումից կարողացավ խուսափել միայն Կիպրոսը

PanARMENIAN.Net - Ֆինանսատնտեսական ճգնաժամը շարունակում է իր բացասական ազդեցությունը թողնել պետությունների տնտեսությունների վրա: Ըստ ԵՄ վիճակագրական ծառայության, Եվրամիության անդամ բոլոր երկրներում (բացառությամբ Կիպրոսի) վերջին 3 եռամսյակներում արձանագրվել է տնտեսական անկում: 2009թ. առաջին եռամսյակում ՀՆԱ-ի ամենամեծ նվազումը գրանցվել է մերձբալթյան երկրներում` Լատվիայում -18.6%, Էստոնիայում -15.6%, Լիտվայում -12.6%: Ա



Այնուհետեւ դրանց հաջորդում են Գերմանիան -6.9%, Ռումինիան -6.4%, Իտալիան-5.9%, Սլովակիան -5.4%, Հունգարիան 4.7%, Նիդերլանդները -4.5%, Մեծ Բրիտանիան 4.1%: Համեմատաբար քիչ են կրճատվել Ֆրանսիայի (-3.2%), Բելգիայի (-3.0%), Իսպանիայի (-2.9%) եւ Ավստրիայի (-2.9%) տնտեսությունները:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---