Եվս մեկ հակաճգնաժամային նախաձեռնություն Հայաստանի կառավարության կողմից

PanARMENIAN.Net - ՀՀ գործադիրը հավանություն տվեց «ՀՀ կառավարության որոշմամբ ընտրված հանրային եւ բնակարանային շինարարության կառուցապատման ծրագրերի համաֆինանսավորման մասին» ՀՀ օրենքի նախագծին. այն սահմանված կարգով ներկայացվելու է Ազգային Ժողով:

Այդպիսով, ՀՀ կառավարությունը մտադիր է իրականացնել Եվս մեկ հակաճգնաժամային նախաձեռնություն: Ըստ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, «Սա, իհարկե, աննախադեպ օրենքի նախագիծ է, կրելու է ժամանակավոր բնույթ, հակաճգնաժամային բովանդակություն ունի: Օրենքի նպատակն է խրախուսել, որպեսզի խոշոր ներդրողները գան Հայաստան եւ իրականացնեն խոշոր նախագծեր: Այդ պարագայում պետությունը սուբսիդավորելու է այդպիսի նախագծերը այն գումարի չափով, որքան այդ նախագիծը հարկային մուտքեր է ապահովում մեր բյուջե: Այդպիսով, պետությունը ոչ մի վնաս չի կրում, այլ խթանում է, որպեսզի խոշոր ներկրողներ հայտնվեն մոտակա երկու տարվա ընթացքում: Կարծում եմ` այս օրենքի մեջ կարելի է ներառել նաեւ մարզական օբյեկտների կառուցումը: Իհարկե, կառավարությունը հետագայում առանձին կարգ կսահմանի օրենքն իրագործելու համար», այդ մասին հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---