Հայաստանը մտադիր է ակտիվորեն մասնակցել «Արեւելյան գործընկերությանը»22 մայիսի 2009 - 21:21 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 22-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց երկօրյա այցով Հայաստան ժամանած Հունգարիայի Ազգային ժողովի Եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Մաթիաս Յորշի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի եւ Հունգարիայի միջեւ արդյունավետորեն զարգանում է փոխգործակցությունը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով, ընդլայնվում են գործարար եւ մշակութային կապերը: Զրուցակիցները հանգամանալից զրույց ծավալեցին Հայաստան - Եվրոպական միություն համագործակցության վերաբերյալ, քննարկեցին ԵՄ Արեւելյան գործընկերություն ծրագրին առնչվող հարցեր: Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Եվրոպական միության հետ համագործակցության այս նոր ձեւաչափը զգալի ներուժ է պարունակում, եւ Հայաստանը մտադիր է ակտիվորեն մասնակցել ծրագրին: Կարեւորելով երկու երկրների բազմաբովանդակ համագործակցության հետագա խորացումն ու ամրապնդումը Մաթիաս Յորշն ընդգծեց, որ այցի նպատակներից է Հայաստանի իշխանությունների հետ քննարկել ԵՄ Արեւելյան գործընկերություն ծրագիրը, նշեց նաեւ, որ երկկողմ հարաբերությունների եւ ժողովուրդների միջեւ հարաբերությունների զարգացման ենթատեքստում կարեւոր նշանակություն ունի մուտքի արտոնագրերի ստացման գործընթացի դյուրացումը:Հանդիպմանն անդրադարձ կատարվեց արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի վերջին զարգացումներին, մտքեր փոխանակվեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |