Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Ջոն վան’տ Սխիպը![]() 17 փետրվարի 2025 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն արդեն նոր գլխավոր մարզիչ ունի։ Հավաքականը կգլխավորի 61-ամյա նիդեռլանդցի մասնագետ Ջոնվան’տ Սխիպը, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Իսկ նրա օգնականի պարտականությունները կկատարի Նիդեռլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արոն Վինտերը։ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամներին ներկայացրել է Ջոն վան’տ Սխիպին։ Գործկոմը հաստատել է նրա թեկնածությունը՝ որպես ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Մասնագետը պաշտոնապես կստանձնի իր պարտականությունները 2025 թվականի մարտի 1-ից։ Պայմանագիրը կնքվել է 1+1 ձևաչափով։ Ջոն վան’տ Սխիպը ծնվել է 1963 թվականի դեկտեմբերի 30-ին։ Ֆուտբոլային կարիերայի ընթացքում նա հանդես է եկել Նիդեռլանդների հավաքականում՝ մասնակցելով 41 հանդիպման և խփելով 2 գոլ։ -1981-1992 թթ.՝ «Այաքս» (Նիդեռլանդներ) – 273 խաղ, 29 գոլ -1992-1996 թթ.՝ «Ջենոա» (Իտալիա) – 107 խաղ, 11 գոլ Որպես խաղացող՝ Նիդեռլանդների հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի 1988 թվականի չեմպիոն։ «Այաքս»-ի հետ նա 4 անգամ նվաճել է Նիդեռլանդների չեմպիոնի տիտղոսը (1981-1982, 1982-1983, 1984-1985, 1989-1990), 3 անգամ՝ Նիդեռլանդների գավաթը (1982-1983, 1985-1986, 1986-1987), ինչպես նաև հաղթել է ՈՒԵՖԱ-ի Գավաթակիրների Գավաթը (1986-1987) և ՈՒԵՖԱ-ի գավաթը (1991-1992)։ Մարզչական կարիերայում գլխավորել է «Այաքսը» և Հունաստանի ազգային հավաքականը։ Նա նաև Նիդեռլանդների ազգային թիմում եղել է Մարկո Վան Բաստենի օգնականը։ 2016 թվականին Ավստրալիայում գլխավորելով «Մելբուռն Սիթի» ակումբը՝ թիմին հասցրել է Ավստրալիայի գավաթի հաղթանակի։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |