Թրամփը ժխտել է մայիսի 9–ին Մոսկվա այցի մասին լուրերը![]() 22 փետրվարի 2025 - 11:06 AMT PanARMENIAN.Net - Թրամփը հերքում է Մոսկվա այցի մասին ենթադրությունները, մինչդեռ Կրեմլը հաստատում է, որ նման պլաններ չկան։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է լուրերը, որոնց համաձայն նա նախատեսում է մասնակցել մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի օրվա շքերթին։ Կրեմլը նույնպես հաստատել է, որ Թրամփի այցի վերաբերյալ ոչ մի պայմանավորվածություն չկա Մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփը արձագանքել է այս խոսակցություններին՝ հայտարարելով. «Ոչ, ոչ, ես ոչ»։ Նա ընդգծել է, որ չի նախատեսում մոտ ապագայում մեկնել Ռուսաստան և այս լուրերը որակել է որպես անհիմն, գրում է Republic-ը։ Մոսկվա հնարավոր այցի մասին ենթադրությունները սկսեցին շրջանառվել այն բանից հետո, երբ մի շարք լրատվամիջոցներ հաղորդեցին, որ Թրամփը կարող է մասնակցել Հաղթանակի օրվա միջոցառումներին և հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Որոշ աղբյուրներ պնդում էին, որ նման այցը կարող է դիվանագիտական նշանակալի քայլ դառնալ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների ներկա լարված ֆոնի վրա։ Փետրվարի 12-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում Թրամփը և Պուտինը համաձայնել են փոխադարձ այցերի հնարավորության հարցում։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտինը հրավիրել է Թրամփին Մոսկվա, և նրանք կարող են հանդիպել մինչև փետրվարի վերջ։ Թրամփը կոչ է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին բանակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի դադարեցման շուրջ՝ ընդգծելով, որ «պետք է միասին նստել և դադարեցնել պատերազմը՝ միլիոնավոր մարդկանց սպանությունը վերջ տալու համար»։ Ռուսաստանում մայիսի 9-ը նշվում է որպես Հաղթանակի օր՝ ի հիշատակ 1945 թվականին ֆաշիստական Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակի։ ԽՍՀՄ–ը վճռորոշ դեր է խաղացել ֆաշիզմի դեմ հաղթանակում, կորցրել է ավելի քան 27 միլիոն մարդ՝ բոլոր երկրների շարքում ամենամեծ կորուստը, ինչի համար այս պատերազմը Ռուսաստանում կոչում են «Մեծ Հայրենական պատերազմ»։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |