Հայաստանը «սկսել է բացասական ճնշում գործադրել Ղարաբաղի շուրջ խաղաղ գործընթացի վրա», պնդում է Մամեդյարովը25 մայիսի 2009 - 12:56 AMT PanARMENIAN.Net - «Սանքտ Պետերբուրգում Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները կշարունակեն քննարկել այն հարցերն, որոնք շարունակում են չլուծված մնալ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օրակարգում»,-ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: «Անշուշտ, նախագահները կքննարկեն ցանկացած թեմա, որ նախատեսված է քննարկման համար, սակայն այժմ ես շատ կցանկանայի լսել կառուցողական շեշտադրումներ Հայաստանի կողմից: Չնայած տարածաշրջանում նոր իրավիճակի զարգացմանը, Հայաստանը, ցավոք, սկսել է բացասական ճնշում գործադրել Ղարաբաղի շուրջ խաղաղ գործընթացի վրա: Մենք ամեն ինչի հասել էինք Հայաստանի նախկին վարչակազմի հետ խաղաղ գործընթացում, իսկ այժմյան վարչակազմի հետ մենք ոչ մի բանի չհասանք: Որպես բանակցություններին մասնակցած մարդ, չեմ կարող պարծենալ նրանով, որ մենք ինչ-որ առաջխաղացման ենք հասել առկա հարցերում: Այն օրվանից ի վեր, երբ Հայաստանում նոր մարդ երկավ իշխանության, կողմերը «ոչ մի քայլ առաջ չեն գնացել«,-ասել է Մամեդյարովը, հաղորդում է ադրբեջանական Trend News գործակալությունը: Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիեւն ու Սերժ Սարգսյանը մտադիր են հանդիպել հերթական անգամ հունիսին Սանքտ Պետերբուրգում տնտեսական համաժողովի շրջանակներում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |