«Արտավազդ 2025». Lավագույն ներկայացում է ճանաչվել «Լակոտը»![]() 28 մարտի 2025 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Հայտնի են «Արտավազդ 2025» թատերական մրցանակաբաշխության արդյունքները՝ ներկայացվել են տարվա լավագույն աշխատանքներն ու դերակատարումները։ Տարվա լավագույն ներկայացում է ճանաչվել «Լակոտը», հայտնում է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը։ Ներկայացման հիմքում Սոս Սարգսյանի «Լակոտը» վիպակն է: Սա մեծ սիրո մասին իրական պատմություն է, որի հերոսները մատնության և ստալինյան ռեժիմի զոհ են դառնում:Սա նաև անհատի ինքնակայացման դժվարին ուղու, բարոյական կերպարի կայացման պատմություն է: Բեմադրիչներն են Անդրանիկ Միքայելյանը և Նարինե Գրիգորյանը։ Lավագույն մանկական ներկայացման անվանակարգում հաղթել է «Բարկանո՞ւմ ես» բեմադրությունը։ Երիտասարդական լավագույն բեմադրության կոչմանն արժանացել է «Մարդը ափի մեջ» ներկայացումը։ Տարվա լավագույն դերասան է ճանաչվել Վարշամ Գևորգյանը, իսկ լավագույն երիտասարդ դերասանուհի՝ Միլենա Ղազարյանը։ Լավագույն երաժշտության հեղինակ է դարձել Արմեն Շահինյանը, իսկ լավագույն թատերախոսական մրցանակը հանձնվել է Անի Հարությունյանին։ «Գոյ թատրոնի» կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը հրաժարվել է Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» ներկայացման համար «Արտավազդ» մրցանակաբաշխությունում «Լավագույն երիտասարդ ռեժիսոր» անվանակարգում 2018 թվականին ստացած իր մրցանակից որպես բողոքի նշան։ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |