Հայաստանի առաջին Հանրապետությունը հռչակվեց ծանր ու անհավասար պայքարի արդյունքում28 մայիսի 2009 - 15:41 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ուղերձ է հղել Հանրապետության տոնի կապակցությամբՇնորհավորում եմ ձեզ մայիսի 28-ի` Հանրապետության տոնի կապակցությամբ, որտեղ, մասնավորապես, նշվում է. «Մեծ է 1918թ. մայիսի 28-ի խորհուրդը: Հիմնելով Հայաստանի առաջին Հանրապետությունը եւ վերագտնելով անկախությունը` առաջին աշխարհամարտի թոհուբոհում հայ ժողովուրդը կենաց ու մահու պայքար մղեց երկու փլուզվող կայսրությունների փլատակների տակ մնալու վտանգի դեմ: Դարեր շարունակ պետականությունից զրկված լինելով` հայ ժողովուրդն ինքնորոշվեց եւ հիմնադրեց Հայաստանի առաջին Հանրապետությունը: Այդ օրերին վտանգված էր հայ ժողովրդի գոյությունը, դրված էր ազգի լինել-չլինելու հարցը: Ոսոխը մտել էր Հայոց աշխարհի սիրտը` Արարատյան դաշտավայր: Անասելի զրկանքներ ապրող հայությունը ոտքի կանգնեց` դիմագրավելու հայրենիք ներխուժած հրոսակներին: Այդ օրերին հայ ժողովուրդը ոչ միայն ինքնորոշվեց, այլեւ տեր կանգնեց անկախ ապրելու իր որոշմանը` մղելով անհավասար, սակայն հաղթական կռիվ Սարդարապատում, Բաշ-Ապարանում եւ Ղարաքիլիսայում»: «Փառք ու պատիվ Հայոց վերածնված պետականության հիմնադիր հայրերին եւ 1918թ. մայիսյան հերոսամարտի բոլոր մարտիրոսներին ու մասնակիցներին: 1918թ. մայիսի 28-ին կայացված որոշման եւ այդ օրերին մղած հերոսամարտի շնորհիվ է, որ այսօր մենք հնարավորություն ունենք խոսելու մեր անկախ հայրենիքի ինքնիշխանության մասին եւ զորավիգ լինելու Արցախի արդար դատին: 91 տարի առաջ տեղի ունեցած այդ իրադարձություններն այսօր էլ ազգային համաձայնության եւ միասնության են կոչում մեզ: Սիրելի հայրենակիցներ, Կրկին սրտանց շնորհավրում եմ ձեզ մեր ազգային արժանապատվության այս տոնի առթիվ: Մաղթում եմ բոլորիս ազգային համաձայնություն եւ միասնություն` հանուն մեր հայրենիքի եւ պետականության»,-ասվում է ուղերձում, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |