Բունդեսթագը երկրորդ փորձից կանցլեր է ընտրել է Ֆրիդրիխ Մերցին![]() 7 մայիսի 2025 - 14:22 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի Բունդեսթագը երկրորդ փորձից հաստատել է Ֆրիդրիխ Մերցի թեկնածությունը դաշնային կանցլերի պաշտոնում։ Նրա օգտին քվեարկել է 325 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ էր առնվազն 316 ձայն։ Առաջին քվեարկության ժամանակ, որը տեղի է ունեցել նույն օրը ավելի վաղ, Մերցի օգտին քվեարկել էր ընդամենը 310 պատգամավոր։ Այս արդյունքը եղել է անսպասելի, ինչի հետևանքով նիստը ընդհատվել է։ Հետագայում Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Լարս Քլինգբայելը հայտնել է, որ բոլոր քաղաքական ուժերը, բացի «Գերմանիայի այլընտրանքից», պայմանավորվել են երկրորդ քվեարկությունն անցկացնել նույն օրը, հայտնում է Deutsche Welle-ն։ Աջակողմ պոպուլիստական «Գերմանիայի այլընտրանք» կուսակցությունը, որը նոր կազմով խորհրդարանում դարձել է գլխավոր ընդդիմադիր ուժը, դրական է գնահատել առաջին քվեարկության արդյունքը։ Ձախերի և «Կանաչների» ներկայացուցիչները նույնպես կասկած են հայտնել Մերցի՝ կանցլերի պաշտոնին համապատասխանելու հարցում։ Քվեարկությունից մեկ օր առաջ ՔԴՄ/ՔՔՄ դաշինքը՝ Մերցի գլխավորությամբ, և ՍԴԿ-ն ստորագրել են կոալիցիոն համաձայնագիր։ Փաստաթուղթը կրել է փոխզիջումային բնույթ․ այնտեղ նշվել է միգրացիոն քաղաքականության խստացման և պաշտպանության ծախսերի ավելացման անհրաժեշտությունը։ Բացի այդ, արձանագրվել է Ուկրաինայի աջակցությունը շարունակելու պատրաստակամությունը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |