Մխիթարյանը՝ «Ինտերի» հաղթանակի մասին․ Անհավանական զգացողություններ են![]() 7 մայիսի 2025 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ խաղին, որտեղ իր թիմը հաղթել է «Բարսելոնային» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: «Արեցինք ամեն ինչ: Հավատում էինք ինքներս մեզ մինչև վերջին րոպեն։ Միասնական էինք, ինչպես մեկ թիմ։ Մեր երկրպագուների հետ, որոնք մեզ առաջ էին մղում ամեն վայրկյան: Անհավանական զգացողություններ են»,-գրել է Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում։ Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Ինտերը» սեփական դաշտում ընդունել է կատալոնական ակումբին։ Հիմնական խաղաժամանակը ավարտվել է 3:3 հաշվով, սակայն 99–րդ րոպեին «Ինտերին» հաղթանակ է բերել Դավիդե Ֆրատեզին լրացուցիչ ժամանակում։ «Բարսելոնայի» և «Ինտերի» միջև կիսաեզրափակիչ առաջին խաղը ևս ավարտվել էր 3:3 հաշվով: Մխիթարյանն այդ խաղում գոլի հեղինակ էր դարձել, բայց դա չէին հաշվել խաղից դուրս վիճակի պատճառով: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |