Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանն իր երաժշտությունն է ներկայացրել Կաննի 78-րդ կինոփառատոնին

Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանն իր երաժշտությունն է ներկայացրել Կաննի 78-րդ կինոփառատոնին

PanARMENIAN.Net - Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանը մասնակցել է Կաննի 78-րդ միջազգային կինոփառատոնին՝ ներկայացնելով ոչ միայն իր արվեստը, այլև հայկական մշակույթի նրբությունն ու ինքնատիպությունը։

Փառատոնում ցուցադրվել է նաև կոմպոզիտորի երաժշտությամբ ֆիլմը, հայտնում է Արմենպրեսը։

Երաժիշտն ընդգրկված է եղել նաև Marche du Film-ի շրջանակում անցկացված մասնագիտական քննարկումներում, որտեղ ներկայացրել է իր երաժշտական գործերը մի շարք հայտնի կինոընկերությունների ներկայացուցիչներին՝ ռեժիսորների և պրոդյուսերների մասնակցությամբ։ Այդ հանդիպումների ընթացքում ձևավորվել են համագործակցության խոստումնալից նախադրյալներ, որոնք, ըստ ակնկալիքների, կարող են նպաստել հայ մշակույթի ճանաչմանը միջազգային բեմերում։

Շուշան Սարգսյանը մասնակցել է նաև ռեժիսոր Արտյոմ Բաղդասարյանի նախաձեռնած «Հայկական տան» միջոցառումներին։

Կարմիր գորգով նա անցել է հատուկ իր համար ստեղծված զգեստով, որն անվանվել է «Կոմիտասյան մանուշակներ»։ Դիզայնի հեղինակը Լուսինե Մովսիսյանն է («Լուսնէ արտ»), ով ներշնչվել է Կոմիտասի ջրամանների նախշերից՝ արտացոլելով հայկական մշակույթի խորաթափանցությունն ու նրբաճաշակությունը։ Զգեստի նախշերն ու վերջնական տեսքը ձևավորել են նաև դիզայներ Նինա Սարկիսյանցը և ոճաբան Արմինե Գևորգյանը։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---