Տիկնիզյանը մասնակցել է «Լոկոմոտիվի» մարզումներին![]() 22 մայիսի 2025 - 12:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը մայիսի 21–ին մասնակցել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» գլխավոր կազմի մարզումներին, որոնց լուսանկարները տեղադրված են ակումբի տելեգրամյան ալիքում, հայտնում է Aysor.am-ը։ Ավելի վաղ Տիկնիզյանը հայտարարել էր, որ մտադիր է հեռանալ Մոսկվայի «Լոկոմոտիվից»։ Նա դժգոհ է խաղաժամանակից և մրցաշրջանի ավարտից հետո պատրաստվում է դիմել ղեկավարությանը՝ «խնդրելով թույլ տալ հեռանալ թիմից»։ «Լոկոմոտիվի» տնօրենների խորհրդի անդամ Վալերի Ֆիլատովը հայտարարել է, որ «նորմալ է վերաբերվում Թիկնիզյանի հայտարարությանը, և ակումբը չի պատրաստվում նրան հեռացնել մարզումներից»։ 2025–ին Տիկնիզյանը միայն մեկ անգամ էր 90 րոպե անցկացրել խաղադաշտում՝ մարտի 7–ին Ռուսաստանի առաջնության շրջանակում «Ախմատի» հետ խաղում։ Տիկնիզյանը «Լոկոմոտիվ» է տեղափոխվել 2021–ի ամռանը՝ 5․5 մլն եվրոյով։ Նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026–ի հունիսի ավարտը։ Ընթացիկ խաղաշրջանում նա ակումբի կազմում բոլոր մրցաշարերում 2 գոլի հեղինակ է դարձել և 4 գոլային փոխանցման։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |