Ադրբեջանը ՌԴ–ին կարտահանձնի 11 տարի հետախուզվող նարկոկարտելի պարագլխին

Ադրբեջանը ՌԴ–ին կարտահանձնի 11 տարի հետախուզվող նարկոկարտելի պարագլխին

PanARMENIAN.Net - Ադրբեջանում ձերբակալվել է Տաջիկստանի քաղաքացի Էմոմով Տագայմուրոդը, որը մեղադրվում է Ռուսաստանի տարածք հարյուրավոր կիլոգրամ հերոինի ապօրինի ներկրման մեջ։

Ադրբեջանը նրան ՌԴ–ին կարտահանձնի, գրում է APA-ն:

«Տագայմուրոդը հետախուզման մեջ էր ավելի քան 11 տարի՝ հատկապես մեծ չափի թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով։ Ներկայումս նա սպասում է արտահանձնման Ռուսաստանի Դաշնության տարածք»,–հայտնել են իրավապահ մարմիններից։

Քննությունը պնդում է, որ նա ղեկավարել է թմրանյութերի մատակարարման կազմակերպված ցանցը, որը հերոին է ներմուծել Ռուսաստան՝ սուրհանդակների միջոցով։ Ըստ մեղադրանքի՝ նա ստեղծել է կայուն մատակարարման սխեմա, որի շրջանակում երկիր է ներմուծվել հարյուրավոր կիլոգրամ թմրանյութ։

Այս գործով մի շարք անձինք արդեն դատապարտվել են, և նրանք ցուցմունքներ են տվել՝ մատնանշելով այդ անձին որպես խմբի ղեկավար։ Նրանցից մի քանիսն արդեն ազատվել են։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---