ՀՀ են ժամանել Forbes ամսագրի ներկայացուցիչները

ՀՀ են ժամանել Forbes ամսագրի ներկայացուցիչները

PanARMENIAN.Net - ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի հրավերով Հայաստան են ժամանել Forbes ամսագրի ներկայացուցիչներ Մելինդա Սնայդերը և Ջեբ Ադամսը:

Անցյալ շաբաթ լրագրողները ծանոթացել են «Երևանի գինու օրեր» փառատոնի աշխույժ մթնոլորտին, ինչպես նաև շրջել քաղաքի տեսարժան վայրերով՝ Կասկադ, պատմական Կոնդ թաղամաս, ինչպես նաև այցելել մի շարք մշակութային օջախներ։

Այցի ընթացքում նրանք կանցկացնեն մի շարք հարցազրույցներ պետական և տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ, կհայտնաբերեն երկրի հարուստ մշակութային և բնական ժառանգությունը և կհրապարակեն հատուկ հոդված հեղինակավոր Forbes ամսագրի գերմանական թողարկման համար։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---