Գառնու տաճարը, Քարերի սիմֆոնիան և Երևանի ուրարտական ժառանգությունը կարող են ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում![]() 10 հունիսի 2025 - 15:51 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ նախատեսվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկել Գառնու տաճարը, Քարերի սիմֆոնիան և Երևանի ուրարտական ժառանգությունը։ «29 տարվա ընդմիջումից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկերում նոր հուշարձան ենք ընդգրկել՝ Տիրին Կատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը: Եվս երկու հուշարձան կունենանք այս ցանկում»,-ասել է Անդրեասյանը, հայտնում է Արմենպրեսը։ Նա հավելել է, որ երկար դադարից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում հայկական հուշարձանների ներգրավման ուղիղ աշխատանքներ են իրականացնում։ Նախարարը նշել է՝ դա իրականացվում է բյուջետային հատկացումների և հետևողական ինստիտուցիոնալ աշխատանքի արդյունքում: «Մենք երկու հայտ ենք ներկայացրել, որոնցով աշխատանքային գործընթացում արդեն ունենք որոշակի տեղեկատվություն: Առաջիկայում դա նաև պաշտոնապես կհաստատվի: Գառնին ու Քարերի սիմֆոնիան է՝ որպես մեկ առանձին հայտ և Երևանի ուրարտական ժառանգությունը»,-ասել է նա: Անդրեասյանը հավելել է՝ տևական ընդմիջումից հետո արդեն լավ առաջընթաց կա: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |