Հայ շախմատիստուհին նվաճել է Ուկրաինայի շախմատի չեմպիոնի տիտղոսը

PanARMENIAN.Net - Եվպատորիայում ավարտվել է 2009-ի Ուկրաինայի` կանանց շարքում շախմատի առաջնությունը, որը տեղի է ունեցել մայիսի 23-31-ը: Հաղթող է դարձել հայ շախմատիստուհի գրոսմայսթեր Եվգենիա Դոլուխանովան (Խարկով):



Վերջին 9-րդ փուլում Դոլուխանովան ոչ ոքի է ավարտել խաղը հայրենակցուհի Դիանա Հարությունովայի հետ, եւ հավաքելով 7.5 միավոր, արժանացել է Ուկրաինայի չեմպիոնի կոչմանը: Նույնքան միավորներ է հավաքել Տատյանա Վասիլեւիչը (Ղրիմ), բայց լրացուցիչ ցուցանիշներով նա զբաղեցրել է 2-րդ տեղը: 7 միավորներով բրոնզե մրցանակակիր է դարձել Օլգա Կալինինան (Թերնոպոլ):



Գրոսմայսթեր Դիանա Հարությունովան եւ միջազգային վարպետ Լյուդմիլա Ասլանյանը 5.5 միավորներով 41 շախմատիիստուհիների շարքում մրցաշարային աղյուսակում կիսել են 7-9-րդ տեղերը:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---