Զախարովա․ Բաքուն թույլ չի տալիս տեսակցել ձերբակալված ՌԴ քաղաքացիներին![]() 2 հուլիսի 2025 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Բաքուն թույլ չի տալիս տեսակցել ձերբակալված ՌԴ քաղաքացիներին, այդ թվում՝ «Sputnik Ադրբեջան» լրատվամիջոցի լրագրողներին։ Նա ընդգծել է, որ լրագրողները երկար տարիներ աշխատել են Ադրբեջանում առանց որևէ դժգոհության։ Լրագրողները պահպանել են մասնագիտական էթիկան և հետևել են հյուրընկալ երկրի օրենսդրությանը, գրում է Sputnik Արմենիան։ «Մենք բազմիցս բարձրացրել ենք այս հարցն Ադրբեջանի առջև։ Մենք նաև դիմել ենք՝ տեսակցելու ռուսաստանցիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցի ներկայացուցիչներին, սակայն նման հնարավորություն չի տրվել։ Մենք ակնկալում ենք, որ երկկողմ հարաբերությունները փչացնել ցանկացողները զերծ կմնան հետագա սադրիչ քայլերից», — ասել է Զախարովան։ Նա նաև կոչ է արել ռուսաստանցիներին հաշվի առնել ներկա իրավիճակը՝ Ադրբեջան ուղևորությունները պլանավորելիս։ Զախարովան նաև ասել է, որ Ռուսաստանը կոչ է անում Բաքվին վերականգնել համագործակցությունը ՌԴ-ի հետ այն մակարդակով, որն ամրագրված է պաշտոնական միջպետական փաստաթղթերում, գրում է Minval.az-ը։ «Մենք կոչ ենք անում ադրբեջանական կողմին ձեռնարկել միջոցներ՝ միջպետական հարաբերությունների այն մակարդակին վերադառնալու համար, որը ձևակերպված է պաշտոնական փաստաթղթերում։ Հիշեցնեմ, դա ռազմավարական դաշնակցությանմակարդակն է»։ Հունիսի 30-ին Ադրբեջանի իրավապահները գործողություն են իրականացրել, որի ընթացքում ձերբակալվել է «Sputnik Ադրբեջանի» 7 աշխատակից։ Խուզարկություն է կատարվել խմբագրությունում։ Հուլիսի 1-ին Բաքվի դատարանը 4 ամսով կալանավորել է հրատարակության ղեկավար Իգոր Կարտավիխին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին։ Նրանց դեմ հարուցվել է քրեական գործ՝ խարդախության, ապօրինի ձեռնարկատիրության և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման հոդվածներով՝ ըստ Ադրբեջանի Քրեական օրենսգրքի։ Նույն օրը Ադրբեջանի ՆԳՆ-ն հայտնել է, որ Բաքվում վնասազերծվել է երկու կազմակերպված հանցավոր խումբ, որոնց մեջ, ըստ հայտարարության, ներգրավված են եղել ՌԴ քաղաքացիներ։ Նրանք կասկածվում են Իրանից թմրանյութերի տարանցման, արգելված նյութերի առցանց վաճառքի և կիբեռխարդախությունների մեջ։ Բաքվի դատարանը կալանավորել է բոլոր ութ ձերբակալված ռուսներին։ Ռուս-ադրբեջանական հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ Եկատերինբուրգում ձերբակալվել են ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներ, ովքեր կասկածվում են սպանությունների և այլ հանցագործությունների մեջ։ Ձերբակալության ընթացքում ադրբեջանցիներից 2–ը մահացել է։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |