Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով Սաուդյան Արաբիայում է![]() 4 հուլիսի 2025 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթներ է ունենում Սաուդյան Արաբիայի Դահրան քաղաքում՝ «Ithra» մշակութային կենտրոնի հրավերով։ Հյուրախաղերը կշարունակվեն մինչև հուլիսի 10–ը։ Ելույթների ընթացքում «Ithra» թատրոնում ներկայացվում են «Ուոլթ Դիսնեյ» ընկերության հանրահայտ «Սառցե սիրտը» և «Առյուծ արքա» մուլտֆիլմերի երաժշտական ստեղծագործությունները։ Համերգները ղեկավարում է դիրիժոր Էրիկ Օքսները։ Երաժշտական երեկոները հարստացվում են նորարարական լուծումներով ու պատկերային ուղեկցությամբ, որոնք ցուցադրվում են էկրաններին՝ հանդիսատեսին ապահովելով ամբողջական ու համակողմանի զգացողություն։ Սա նվագախմբի առաջին այցը չէ «Ithra» թատրոն։ Տարվա ընթացքում նրանք արդեն հանդես են եկել նույն բեմում՝ «Game on» ծրագրով, որի ընթացքում հնչել են հանրահայտ համակարգչային խաղերի սիմֆոնիկ մշակումները, ինչպես նաև երգչախմբային կատարումներ։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |