Զեմֆիրա. Երևանն ինձ ապշեցրեց՝ այդքան ջերմություն, բոլորից, ամեն կողմից![]() 7 հուլիսի 2025 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 4–ին համերգով Երևանում հանդես եկած հայտնի երգչուհի Զեմֆիրան ֆեսյբուքյան իր էջում խոստովանել է, որ Երևանն իրեն ապշեցրել է, և որ սրտի մի մասն այնտեղ է մնացել։ «Երևանն ինձ ապշեցրեց՝ այդքան ջերմություն, բոլոր երեք օրերի ընթացքում, բոլորից, ամեն կողմից–զարմանալի վայր, զարմանալի մարդիկ։ Այդ բոլոր օրերի ընթացքում գլխումս անընդհատ մի հարց էր պտտվում՝ «ինչպե՞ս է ստացվել, որ ես այստեղ ոչ մի անգամ չեմ եղել»։ Այդպիսի «բացահայտումներն» իմ տարիքում անգին են։ Սրտիս մի մասն այնտեղ մնաց, Երևանում։ Եվ համերգն էլ, այն նման էր մի մեծ հավաքի՝ անհավանական պատմություններ Նոր Զելանդիայից եկած աղջկա, ևս մեկի՝ Ճապոնիայից եկածի մասին, և Մոսկվա/Պետերբուրգ/Ուֆա, իհարկե, ֆան գոտին ամբողջ կազմով։ Եվ մարդիկ անցյալից, որոնք ի հայտ եկան տարիներ անց և փոթորկեցին հիշողություններն ու մոռացված զգացմունքները։ Բայց համերգը՝ գուցե կարելի էլ ավելի լավ անել, բայց հաճախ այսպես եմ մտածում՝ վերջին հաշվով այն նոտաների և հնչյունների մասին չէր, այն հանդիպման մասին էր, երկար սպասված, լավ հանդիպման, երբ հետո հիշում ես ու մտածում՝ «ինչ լավ էր»։ Երեք բան հիշվեց․ երկու շենքը սարի վրա, մարզադաշտի դիմաց, որոնց պատուհանների լույսերը վառվեցին ամբողջ համերգի ընթացքում՝ աներևակայելի գեղեցիկ մետաֆորա, և ուղղակի տեսարանը, եզակի տեսարան, վերջին երգը, իմպրովիզացիան վերջում՝ միշտ եմ սիրել իմպրովիզներ, սակայն գնալով ավելի հազվադեպ եմ դա անում։ Այս անգամ ստացվեց։ Գագիկն, անկասկած, երեկոյի հերոսն էր, համարձակ, զգայուն՝ Հայաստանի քվինտէսենցիան)։ Ինձ ասում ու գրում են՝ «հիանալի համերգ էր», բայց դուք այն դարձրեցիք այդպիսին՝ հավաքվելով մեկ տեղում, բաց երկնքի տակ, կիսվելով էմոցիաներով։ Կարծում եմ, ազդում է հենց դա՝ այն բանի գիտակցումը, որ շատ եք, որ երկու ժամ շուրջբոլորդ ընկերներ են։ Շնորհակալություն, Երևան, այս համերգի համար։ Շնորհակալություն ձեզ բոլորիդ իմ հանդեպ այդչափ բարի վերաբերմունքի համար։ Վստահ եմ, ցանկացած արտիստ իր հանդիսատեսին լավագույնն է համարում, բայց կարծես թե իմն ամենալավն է) Իսկ համերգի հաջորդ օրը «բացվեց» Արարատը, տեսանելի դարձավ ամբողջությամբ։ Ասում են, ամռանը դա հազվադեպ է լինում։ p.s. ինչպե՞ս է ստացվել, որ ես այստեղ ոչ մի անգամ չէի եղել»,–գրել է Զեմֆիրան։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |