Ազնավուրի արձանի հեղինակ․ Նորմալ են քննադատությունները, տարբեր կարծիքները, նշանակում է՝ ինչ-որ բան ստացվել է![]() 18 հուլիսի 2025 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Մոսկվա կինոթատրոնի դիմաց, բացվել է մեծանուն արվեստագետ, շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի արձանը, որը հեղինակել է քանդակագործ Դավիթ Մինասյանը՝ մեկուկես տարվա ընթացքում։ Նա նշել է, որ ծանոթ է հնչող քննադատություններին, նաև լավ կարծիքներին։ «Նորմալ է և բնական։ Երբ որ կան տարբեր կարծիքներ, ավելի է կենդանացնում, նշանակում է՝ ինչ-որ բան ստացվել է»,–ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։ Նա նշել է, որ քանդակ ստեղծելը բավականին երկար պրոցես է։ «Ազնավուրը ներկայացված է «Լա Բոհեմ» երգի կատարման ընթացքում։ Նա օդում է, ներքևում հանդիսատեսի ձեռքերն են։ Բոլորն Ազնավուրին բարձրացրել են վերև։ Հատուկ արձանն առանց պատվանդանի եմ արել»,- ասել է Մինասյանը։ Նա հավելել է, որ այս մեկուկես տարվա ընթացքում «անձամբ ճանաչեցի Ազնավուրին»։ Երևանի Ազնավուրի hրապարակում բացվել է մեծն շանսոնիեի արձանը: Քանդակի հեղինակը Դավիթ Մինասյանն է, այն ձուլվել է Գյումրիում:Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել և ամբողջությամբ ֆինանսավորել է արձանի տեղադրման աշխատանքները։ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, ով հանդիսանում է նաև «Ազնավուր» հիմնադրամի հիմնադիրն ու հոգաբարձուների խորհրդի նախագահը, Երևանի Ազնավուրի հրապարակում կայացած արձանի բացման արարողության ժամանակ պատմել է հոր՝ Հայաստանի հանդեպ ունեցած խոր կապվածության մասին։ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |