ՀՀ հավաքականը 2 ոսկե, 4 արծաթե և 5 բրոնզե մեդալ է նվաճել բռնցքամարտի պատանիների ԵԱ–ում

ՀՀ հավաքականը 2 ոսկե, 4 արծաթե և 5 բրոնզե մեդալ է նվաճել բռնցքամարտի պատանիների ԵԱ–ում

PanARMENIAN.Net - Կրտսեր տարիքի պատանիների Հայաստանի հավաքականը 2 ոսկե, 4 արծաթե և 5 բրոնզե մեդալ է նվաճել Սերբիայում կայացած պատանիների Եվրոպայի առաջնությունում։

Արթուր Մելքումյանի գլխավորած հավաքականից պատվո հարթակի ամենավերին աստիճանին կանգնեցին 46 կգ քաշային Արտո Բաղրամյանը և 54 կգ քաշային Մենուա Ուլիխանյանը։ Բաղրամյանը եզրափակիչում պարտության է մատնել ադրբեջանցի մրցակցի, իսկ Ուլիխանյանն ուժեղ էր տանտերերի` Սերբիայի ներկայացուցչից, հայտնում է Բռնցքամարտի ֆեդերացիան։

44 կգ քաշային Սամվել Գրիգորյանը, 48 կգ Դավիթ Դունիամալյանը, 63 կգ Գագիկ Հարությունյանը և 80 կգ Գրիշա Դիլանյանը դարձել են արծաթե մեդալակիր։

Պատվո հարթակի 3-րդ աստիճանին են կանգնել․ 40 կգ Ալեն Նալբանդյանը, 50 կգ Գագիկ Մանուկյանը, 60 կգ Սամվել Սարդարյանը, 66 կգ Սայաթ Թումանյանը և 70 կգ Ալեքսանդր Առուստամյանը։

ՀՀ ընտրանին թիմային պայքարում 3-րդն էր։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---