Վլադիմիր Հակոբյանն՝ ԱՄՆ վետերանների փոխչեմպիոն![]() 28 հուլիսի 2025 - 12:16 AMT PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանն արժանացել է 2025 թվականի ԱՄՆ վետերանների շախմատի առաջնության փոխչեմպիոնի կոչմանը։ Մրցաշարում նա ցուցադրել է բարձր արդյունք՝ մնալով անպարտելի։ 9 հնարավոր պարտիայից Հակոբյանը վաստակել է 5.5 միավոր՝ միակ մասնակիցը լինելով, ով մրցաշարի ամբողջ ընթացքում պարտություն չի կրել, հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիան։ Այնուամենայնիվ, լրացուցիչ հաշվարկների արդյունքում հաղթող է ճանաչվել գրոսմայստեր Ալեքսանդր Ֆիշբեյնը, ով ևս հավաքել է 5.5 միավոր։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |