ՀԱՊԿ-ում հայտնաբերել են անձնակազմի տվյալներին տիրանալու փորձեր![]() 5 օգոստոսի 2025 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) արձանագրել է կազմակերպության գործունեությանն արտաքին միջամտության փորձեր, այդ թվում՝ քարտուղարության աշխատակիցների անձնական տվյալներին տիրանալու նպատակով։ Այս մասին նշված է կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված՝ ՀԱՊԿ քարտուղարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում, գրում է ՏԱՍՍ–ը։ «ՀԱՊԿ քարտուղարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է կազմակերպության գործունեությանը միջամտելու դեպքերի հաճախացման մասին՝ տեղեկատվական ռեսուրսներին ոչ իրավասու հասանելիության, ինչպես նաև քարտուղարության աշխատակիցների անձնական տվյալների գողության միջոցով՝ սադրանքներ և խարդախություններ իրականացնելու նպատակով։ Տեղեկատվության պաշտպանության անհրաժեշտ միջոցներ ձեռնարկվել են», — ասված է հաղորդագրությունում։ Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ նշված հանգամանքների ֆոնին խորհուրդ է տրվում օգտվել միայն հաստատված և պաշտոնական աղբյուրներից՝ ՀԱՊԿ-ի գործունեությանը վերաբերող տեղեկատվություն ստանալու համար։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |