Սկսվել է Հայաստանի քաղաքացու սպանության համար մեղադրվող ոստիկանների դատավարությունը 5 հունիսի 2009 - 14:15 AMT PanARMENIAN.Net - Նախօրեին Սարատովի մարզային դատարանում սկսվել են Սարատովի Լենինյան շրջանի ներքին գործերի շրջանային բաժնի երեք օպերլիազորներ Կորչագինի, Օգոլցովի ու Չուրիկովի քրեական գործի լսումները, որոնց մեղադրում են մարդասպանության եւ ողջակիզման համար: Այդ մասին հաղորդել է դատական ատյանի մամլո քարտուղար Իրինա Բելյակովան: Առաջին նիստում որոշվել է ատենակալների կազմը: Լսումներում ընթերցվել է նաեւ դատախազի եզրակացությունը եւ հարցաքննվել է զոհվածի այրին: Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբրի լույս 29-ի գիշերը երեք օպերատիվ աշխատակիցները, ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ, գողության կասկածանքով ձերբակալել էին Հայաստանի քաղաքացի Արմեն Գասպարյանին: Ըստ քննության վարկածի, տանելով նրան տեղամաս, ոստիկաններն ոտքերով եւ մահակներով սկսել են ցուցմունքներ կորզել նրանից: Որից հետո տեղափոխել են դեռեւս ողջ Գասպարյանին անտառային տարածք, բենզին են լցրել նրա վրա եւ հրկիզել, հաղորդում է «Վզգլյադ-ինֆոն»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |