Վանաձորի մարզադաշտը կվերակառուցվի՝ համապատասխանեցվելով ՈւԵՖԱ-ի ստանդարտներին![]() 7 օգոստոսի 2025 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Վանաձորի մարզադաշտը կվերակառուցվի՝ համապատասխանեցվելով ՈւԵՖԱ-ի ստանդարտներին։ Կառավարությունն օգոստոսի 7-ի նիստում հավանություն է տվել անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայության գնման պահանջն անհետաձգելի համարելու և այդ նպատակով գնման գործընթացը «Հրատապ մեկ անձից» գնման ընթացակարգով կազմակերպելու մասին որոշման նախագծին։ Հիմնավորման մեջ ընդգծվել է, որ անհրաժեշտությունը բխում է 2029 թվականին Հայաստանում ֆուտբոլի երիտասարդական աշխարհի առաջնություն անցկացնելու ծրագրից, հայտնում է Արմենպրեսը։ Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները համատեղ հայտ են ներկայացրել մրցաշարը կազմակերպելու համար, և ՈւԵՖԱ-ն հաստատել է, որ մի շարք եվրոպական ասոցիացիաներ աջակցել են Հայաստանի դիմումին։ Սակայն հայտի վերջնական հաստատման համար անհրաժեշտ է ապահովել առաջնության անցկացման տեխնիկական պայմանները։ Գլխավոր պահանջներից է՝ ունենալ առնվազն մեկ ՈւԵՖԱ 4-րդ կարգի մարզադաշտ։ Նման մարզադաշտեր ունենալու նպատակն ընդգրկվել է ՀՀ կառավարության 2023թ․ դեկտեմբերի 7-ի որոշման մեջ, որով սահմանվել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների զարգացման ռազմավարությունն ու գործողությունների պլանը՝ նախատեսված 2024-2030 թվականների համար։ Ըստ հաստատված պլանի՝ նախատեսվել է երեք նոր մարզադաշտի կառուցում, այդ թվում՝ մեկ ազգային և երկու մարզային մարզադաշտ՝ յուրաքանչյուրն առնվազն 10,000 նստատեղով։ Ազգային մարզադաշտը նախատեսվում է կառուցել «Ակադեմիական քաղաք» նախաձեռնության շրջանակում։ Մյուս մարզադաշտերից մեկի համար, երկարաժամկետ քննարկումների և վերլուծությունների արդյունքում, ընտրվել է Վանաձոր քաղաքը։ Վանաձորում առկա է չշահագործվող մարզադաշտ՝ 3000 տեղով, որը կվերակառուցվի և կընդլայնվի՝ նոր տրիբունայի կառուցմամբ։ Նախագծման ամբողջական փուլը նախատեսվել է ավարտել ութ ամսում։ Քանի որ նախագիծը ենթակա է ինչպես պարզ քաղաքաշինական, այնպես էլ պետական համալիր փորձաքննության, շինարարական աշխատանքների մեկնարկը նախնական հաշվարկներով հնարավոր կլինի 2026թ․ հունիսին։ Երկու ընկերությունների ներկայացրած առաջարկների համաձայն՝ շինարարական փուլը կտևի մոտ 24 ամիս։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |