Հնդկաստանը կրկին արգելափակել է Ադրբեջանի՝ ՇՀԿ–ին անդամակցելու հայտը![]() 1 սեպտեմբերի 2025 - 15:39 AMT PanARMENIAN.Net - AnewZ հարթակի հաղորդմամբ՝ Հնդկաստանը հերթական անգամ արգելափակել է Ադրբեջանի՝ Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) լիիրավ անդամակցության դիմումը։ Ըստ աղբյուրների՝ Նյու Դելիի դիրքորոշումը պայմանավորված է Ադրբեջանի և Պակիստանի սերտ կապերով, գրում է Sputnik Արմենիան։ Միևնույն ժամանակ, Չինաստանը վերահաստատել է իր աջակցությունը Բաքվի հայտին։ Չինաստանում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկկողմ հանդիպում է ունեցել Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ, որի ընթացքում շնորհարվոլե է Պակիստանին «Հնդկաստանի հանդեպ հաղթանակի կապակցությամբ», հայտնում է Minval.az-ը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի՝ Ալիևը նաև ասել է, թե Հնդկաստանը «փորձում է վրեժխնդիր լինել Ադրբեջանից միջազգային հարթակներում՝ ի պատասխան Բաքվի և Իսլամաբադի դաշնակցային հարաբերությունների»։ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը սեպտեմբերի 1-ին Տյանցզինում ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում ասել է, որ Չինաստանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի անդամակցությանը ՇՀԿ-ին՝ որպես մշտական անդամներ։ «Այս երկրներն այժմ ունեն Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկերների կարգավիճակ»,- նշել է Ծինփինը։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |