ՆԳՆ․ Մինչ ֆուտբոլային խաղի օրը ցանկացած QR կոդ, որը ցույց կտան կամ կվաճառեն, կեղծ է![]() 1 սեպտեմբերի 2025 - 17:18 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 6-ին կայանալիք Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի տոմսերն, ըստ տեղեկությունների, վերավաճառվում են մի քանի անգամ ավելի թանկ: Վերավաճառողները կարող են 1 տոմսը վաճառել մի քանի հոգու, իսկ մարզադաշտ մուտք կգործի միայն այն անձը, ով առաջինը կակտիվացնի QR կոդը, հայտնում է ՆԳՆ–ն։ Համացանցում և սոցիալական կայքերում հնարավոր է նաև հանդիպել օգտատերերի և կայքերի, որոնք վաճառում են ոչ իրական QR կոդեր: «Հարգելի՛ քաղաքացիներ, հնարավոր խարդախության զոհ չդառնալու համար նշենք, որ ըստ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպման տոմսերի QR կոդերն ակտիվանալու են միայն հանդիպման օրը՝ սեպտեմբերի 6-ին, ժամը 09:00-ին, հետևաբար մինչ այդ ցանկացած QR կոդ, որը ցույց կտան կամ կվաճառեն, կեղծ է»,–ասվում է հաղորդագրության մեջ։ Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 6-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Պորտուգալիային։ Խաղի մեկնարկը՝ ժամը 20:00-ին։ Սեպտեմբերի 9-ին նույն մարզադաշտում մեր ընտրանին կընդունի Իռլանդիայի հավաքականին՝ խաղը մեկնարկելու է կրկին ժամը 20:00-ին։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |