Սարգսյանը «Գրանդ Սվիս 2025»-ում ոչ ոքի է խաղացել Մամեդյարովի հետ![]() 12 սեպտեմբերի 2025 - 11:55 AMT PanARMENIAN.Net - «Գրանդ Սվիս 2025» շախմատի մրցաշարի 7-րդ խաղափուլում Շանթ Սարգսյանը ոչ ոքի է խաղացել 2741 վարկանիշ ունեցող ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովի հետ։ Այսպիսով, Շանթը 7 հնարավորից ունի 4.5 միավոր և հաջորդ խաղափուլում կմրցի 2771 վարկանիշ ունեցող հնդիկ Արջուն Էրիգաիսիի հետ: Արամ Հակոբյանը ունի 3.5 միավոր, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 3 միավոր, Գաբրիել Սարգսյանը՝ 2.5 միավոր, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ 2 միավոր, հայտնում է Panorama.am-ը։ Մրցաշարի առաջատարներն են գերմանացի Մաթիաս Բլուբաումը և հնդիկ Նիհալ Սարինը, ովքեր ունեն 5.5 միավոր: Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը ունի 4 միավոր, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ 3 միավոր։ Կանանց մրցաշարի միանձնյա առաջատարն է Վաիշալի Ռամեշբաբուն, ով ունի 6 միավոր: 8-րդ խաղափուլը կմեկնարկի սեպտեմբերի 12-ին՝ Հայաստանի ժամանակով 14:00-ին։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |