Հունգարիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկեն անգլիացի մրցավարները

Հունգարիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկեն անգլիացի մրցավարները

PanARMENIAN.Net - Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական փուլի երրորդ տուրի շրջանակում կայանալիք Հունգարիա-Հայաստան հանդիպման մրցավարական կազմը կլինի անգլիական։

Խաղի գլխավոր մրցավարի պարտականությունները կկատարի Քրիս Կավանանը։ Նրան կօգնեն Դեն Կուկը, Յան Հասինը և Սեմ Բարոտը, իսկ VAR համակարգի աշխատանքը վստահված է Էնդրյու Մեդլինին, հայտնում է Արմենպրեսը։

Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 11-ին՝ Երևանի ժամանակով ժամը 20:00-ին, Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում։

Հայաստանի ազգային հավաքականը երրորդ տուրում կմրցի Հունգարիայի թիմի հետ՝ պայքարելով աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու հնարավորության համար։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---