Սպիտակ տուն. Նոբելյան մրցանակի հանձնաժողովի համար քաղաքականությունն ավելի կարևոր է, քան խաղաղությունը

Սպիտակ տուն. Նոբելյան մրցանակի հանձնաժողովի համար քաղաքականությունն ավելի կարևոր է, քան խաղաղությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ վարչակազմը մեկնաբանել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդներից Մարիա Կորինա Մաչադոյին Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը, բացատրել դա քաղաքական շահերով:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթի խոսքով՝ Նոբելյան մրցանակի հանձնման հանձնաժողովի համար քաղաքականությունն ավելի կարևոր է, քան խաղաղության հարցերը, հայտնում է 1lurer.am-ը։

Միևնույն ժամանակ, պաշտոնյան հավաստիացրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կշարունակի խաղաղության գործարքների կնքումը և ռազմական հակամարտությունների կարգավորումը՝ չնայած Նոբելյան կոմիտեի որոշմանը:

2025 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր է դարձել վենեսուելացի քաղաքական գործիչ Մարիա Կորինա Մաչադոն: Այս տարի մրցանակի համար առաջադրվել էր 338 թեկնածու, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---