Փաստահավաք խմբի նախկին անդամները չեն պատրաստվում բացահայտել գաղտնի փաստաթղթերի բովանդակությունը11 հունիսի 2009 - 23:35 AMT PanARMENIAN.Net - Փաստահավաք խմբի անդամ, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը վստահ է, որ նախագահի հրամանագրով 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների գործը փակվել է: «Մենք հույս չունենք, որ խմբի գործունեության կասեցումից հետո կբացահայտվեն իրական փաստերը: Այս հրամանագրով «մարտի 1-ն» ավարտվեց եւ հույս չկա, որ ինչ-որ բան կփոխվի»,-հայտարարել է նա: Ընդ որում, փաստահավաք խմբի նախկին անդամներ Անդրանիկ Քոչարյանն ու Սեդա Սաֆարյանը մտադիր չեն բացահայտել խմբի համատեղ աշխատանքի ընթացքում կազմված գաղտնի փաստաթղթերի բովանդակությունը: Ինչպես նշում է Ա.Քոչարյանը, հունիսի 5-ին նրանք Սեդա Սաֆարյանի հետ արդեն իսկ ձեւակերպել են ամփոփիչ փաստաթուղթը անցյալ տարվա մարտի 1-ին հատուկ միջոցների կիրառման մասին: Ս.Սաֆարյանն ու Ա.Քոչարյանը նշել են, որ պատրաստվում են հետեւել իրադարձությունների զարգացմանը եւ ՀՀ խորհրդարանի ժամանակավոր հանձնաժողովի գործողություններին, սակայն նրանք հույս չունեն, որ հանձնաժողովը կկարողանա ավարտին հասցնել խմբի անավարտ աշխատանքը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում |