Ամերիկյան ռադիոհաղորդավարը ներողություն է խնդրել Հայոց ցեղասպանության մասին կատարած «վիրավորական մեկնաբանությունների» համար

PanARMENIAN.Net - Հայկական ազգային կոմիտեի արեւելյան բյուրոյի (ANC-WR) ներկայացուցիչները ԱՄՆ հայկական կազմակերպությունների հետ հանդիպել են KFI640-AM ռադիոկայանի հաղորդավար Բիլլ Հնեդելի եւ ռադիոկայանի ղեկավարության հետ Հայոց ցեղասպանության մասին հաղորդավարի վիրավորական մեկնաբանությունների առթիվ: Գիտակցելով, որ ռադիոհաղորդավարը սահմանն անցել է իր արտահայտություններում, Բիլլ Հենդելը եւ KFI ղեկավարությունը ներողություն են խնդրել ԱՄՆ հայ համայնքից: Հենդելը, որը Հոլոքոստից փրկված մարդու հետնորդ է, ANC-WR ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հասկացրել է, որ նա տեղյակ է Հայոց ցեղասպանության մասին, եւ խոստացել է, որ իր կարիերայի ընթացքում կանի ամեն ինչ, որպեսզի բարձրացնի հասարակության տեղեկացվածության մակարդակը Հայոց ցեղասպանության մասին:



«Մենք խորապես զղջում ենք Բիլլ Հենդելի մեկնաբանությունների առթիվ, որոնք վիրավորել են ԱՄՆ հայերի զգացմունքները: Այդ մեկնաբանությունները ճիշտ չէին: Մենք դրա համար պատասխանատվություն ենք կրում եւ հասկանում, որ ցեղասպանությունները, այդ թվում նաեւ Հայոց ցեղասպանությունը, լուրջ հարցեր են եւ չպետք է օգտագործվեն որպես հումոր»,- հայտարարել է KFI ռադիոկայանի ծրագրերի տնօրեն Ռոբին Բերտոլուչին, հաղորդում է Asbarez Daily-ն:



Բիլլ Հենդելը մայիսի 13-ին եւ 14-ին առավոտյան ռադիոհաղորդման եթերում, ծաղրանքով խոսելով Գլենդեյլ քաղաքի առողջապահության համակարգի մասին, առաջարկել է վաճառել քաղաքը եւ այդ կերպ «արդյունավետ կերպով ազատվել բոլոր հայերից»: Իր ծրագրի ընթացքում Հենդելը առաջարկել է գաղթականներին առանձին խմբերի բաժանել, ինչը, նրա կարծիքով, կշտկի քաղաքի առողջապահության ոլորտում տիրող իրավիճակը: Երբ հերթը հասել է հայերին, ծրագրի պրոդյուսերը հայտարարել է հետեւյալը. «Ինչ սկսել են թուրքերը, ավարտին կհասցնի Բիլլը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---