Ահմադինեժադի հաղթանակն անհանգստացրել է Իսրայելին13 հունիսի 2009 - 20:33 AMT PanARMENIAN.Net - Իսրայելում անհանգստությամբ են նայում Մահմուդ Ահմադինեժադի հաղթանակին: Իսրայելի փոխվարչապետ Սիլվան Շալոմը հայտարարել է, որ Իսրայելը պետք է վերանայի իր վերաբերմունքն Իրանի եւ երկրի միջուկային ծրագրի նկատմամբ: Թել-Ավիվում իր ելույթի ժամանակ նա նշել է, որ բոլոր հույսերը, որ Իրանը երկխոսություն կվարի Արեւմուտքի հետ, հօդս ցնդեցին Ահմադինեժադի հաղթանակով:«Ահմադինեժադի վերընտրվելն Իրանի նախագահի պաշտոնում ցույց է տալիս, որ Իրանի բնակչությունը պաշտպանում է Թեհրանի այժմյան քաղաքականությունը եւ երկրի միջուկային ծրագիրը, եւ ոչ մի շանս չկա, որ դա մոտ ապագայում կփոխվի»,- ավելացրել է Շալոմը: Իսրայելի ԱԳ փոխնախարար Դանի Այալոնը նշել է, որ Իսրայելն «ի սկզբանե ոչ մի պատրանք չի ունեցել Իրանում տեղի ունեցածի առիթով»: Միջազգային հանրությունը պետք է անմիջապես միջամտի եւ կանգնեցնի Թեհրանի միջուկային ծրագիրը եւ իրանական ահաբեկչությունը»,- ասել է Այալոնը, հաղորդում է Կուրսորը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |