Միր Հոսեյն Մուսավին պաշտոնապես բողոքարկել է քվեարկության արդյունքները15 հունիսի 2009 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Իրանում նախագահական ընտրությունների արդյունքում պարտված Միր Հոսեյն Մուսավին պաշտոնապես բողոքարկել է քվեարկության արդյունքները եւ համապատասխան բողոք է ներկայացրել Իսլամական հեղափոխության պաշտպանների խորհրդին:Ըստ Իրանի ՆԳՆ պաշտոնական տվյալների, գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը զգալի առավելությամբ վերընտրվեց նախագահի պաշտոնում: Գրեթե երկու անգամ պակաս ձայներ հավաքած Մուսավին հայտարարել է ընտրությունների ընթացքում գրանցված խախտումների եւ արդյունքների կեղծման մասին: Դրանից հետո նրա հազարավոր կողմնակիցներ դուրս են եկել Թեհրանի փողոցներ, արդարություն պահանջելով: Ցուցարարները փողոցային բարիկադներ էին սարքում, հրկիզում էին ավոտմեքենաներ եւ քարերով հարվածում էին ոստիկաններին: Միաժամանակ Թեհրանի փողոցներում իրենց հաղթանակն են տոնում Ահմադինեժադի կողմնակիցները: Հաղթողը հայտարարել է մամլո ասուլիսում, որ ընտրություններն «արդար ու ազնիվ են անցել», քվեարկության արդյունքները կասկած չեն առաջացնում, հաղորդում է BBC-ին: Իրանի նախկին վարչապետ Միր Հոսեյն Մուսավին, ըստ պաշտոնական տվյալների, ընտրությունների արդյունքում զբաղեցրել է երկրորդ տեղը, հավաքելով 33,7 տոկոս, Ահմադինեժադի համար քվեարկել է ընտրողների 62,63 տոկոսը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |