Հայաստանի ավագ դպրոցների 600 ուսուցիչներ կմասնակցեն որակավորման բարձրացման դասընթացներին15 հունիսի 2009 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ավագ դպրոցների 600 ուսուցիչներ կմասնակցեն որակավորման բարձրացման դասընթացներին: Առաջին փուլը, որին կմասնակցեն 300 ուսուցիչներ երկրի տարբեր շրջաններից, այսօր մեկնարկել է Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում: Հայաստանի ավագ դպրոցների որակավորման բարձրացման դասընթացները կազմակերպվել են մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, աշխարհագրության, պատմության, ինֆորմատիկայի ու հայոց լեզվի մասնագետների համար: Դասընթացները մեկնարկել են ուսուցիչների որակավորման բարձրացմանը նվիրված խորհրդաժողովից, որին մասնակցել է ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ողջունելով մասնկիցներին` Աշոտյանը ասել է. «Բարձր որակավորում ունեցող ուսուցիչների բարեխիղճ աշխատանքը կարող է հիմք հանդիսանալ մեր երկրի հաջողության ու զարգացման համար: Դրանով է բացատրվում ավագ դպրոցների ուսուցիչների որակավորման բարձրացման կարեւորությունը»: Խորհրդաժողովի երկրորդ փուլը կանցնի հուլիսի 6-21-ը: «8 առարկաների մասնագետները կբաժանվեն 120 խմբերի եւ տեսական աշխատանքներից բացի, կկատարեն նաեւ գործնական աշխատանքներ, յուրաքանչյուր 15 դասաժամը մեկ թեստավորում անցնելով 20-միավորանոց համակարգով: 8 միավոր չհավաքած մասնակիցները կկարողանան երկրորդ անգամ մասնակցել թեստավորման»,-ասել է դասընթացների համակարգող Կարո Վարդանյանը: Նրա խոսքերով, այս դասընթացները վարում են երկրի լավագուն մասնագետները, դասագրքերի հեղինակները, պրոֆեսորներ, ակադեմիկոսներ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |