Համաներումը կհայտարարվի միայն կառավարության եւ բանտարկյալների միջեւ համաձայնության դեպքում15 հունիսի 2009 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Կարապետ Ռուբինյանը հայտնել է, որ համաներման հնարավոր հայտարարումը «Եվրոպայի կողմից ճնշման հետեւանքն է», այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնեց Ազգային Ժողովի փոխխոսնակ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Կարապետ Ռուբինյանը: Նրա խոսքով, համաներումն ընդամենը խորամանկ քայլ է Հայաստանի կողմից, որպեսզի Եվրոպային ցույց տա, որ «մենք ժողովրդավարական երկիր ենք»:«Վերջին ժամանակներս ես փորձում եմ հասնել բոլոր քաղբանտարկյալների ազատմանը, նրանցից որոշները իմ ընկերներն են: Հույս չունենաք, որ ազատ արձակելուց հետո շնորհակալ ենք լինելու իշխանություններին, ամենայն հավանականությամբ նրանք դատարան կդիմեն հանրապետության կառավարության հանդեպ բողոքով»,- ասաց Կարապետ Ռուբինյանը: ՀՀԿ խմբակցությունից Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանն իր հերթին հայտնեց, որ համաներման հայտարարումը հասարակության պահանջն է: Դա հասարակության սոցիալական եւ քաղաքական կյանքում արձանագրված փոփոխությունների հետեւանքն է, նշեց նա, ընդգծելով, որ համաներումը պատմական գործընթաց է, որը տեղի ունի 3-4 տարին մեկ անգամ: «Վերջին անգամ համաներում հայտարարեցին 2006թ. հունիսի 7-ին, երբ մոտ 2000 բանտարակյալներ ազատ արձակվեցին»,- հայտնեց Ռաֆիկ Պետրոսյանը եւ ավելացրեց, որ համաներումը կհայտարարվի միայն կառավարության եւ բանտարկյալների միջեւ համաձայնության դեպքում: «Եթե դատական գործընթացը շարունակվում է եւ վերջնական վճիռ չկա, չի բացառվում, որ մեղադրյալը չճանաչի իր մեղքը եւ հրաժարվի դուրս գալ բանտից»,- ամփոփեց նա: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |