2026–ին ՀՀ–ում կանցկացվի միջազգային խմբային հեծանվաերթ![]() 16 դեկտեմբերի 2025 - 11:55 AMT PanARMENIAN.Net - 2026 թվականի սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում կանցկացվի միջազգային խմբային հեծանվաերթ, որի մասնակիցները կանցնեն մոտ 500 կմ երթուղի՝ Երևանով և ՀՀ տարբեր մարզերով։ Մրցաշարի կազմակերպման նպատակով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը։ Նախատեսվում է 4 երթուղի՝ Երևան-Մարտունի, Իջևան-Ստեփանավան, Վանաձոր-Ապարան-Քարի լիճ և Գյումրի-Աշտարակ-Վաղարշապատ-Երևան։ Մրցաշարը գրանցվել է Միջազգային ֆեդերացիայի օրացուցային պլանում և կիրականացվի միջազգային մասնագիտացված կազմակերպության հետ համագործակցությամբ։ Միջոցառումը նպատակ ունի խթանել հեծանվասպորտի և զբոսաշրջության զարգացումը, ինչպես նաև ապահովել Հայաստանի լայն միջազգային ճանաչումը։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |