Մոսկվայում ձերբակալվել է կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանը![]() 22 դեկտեմբերի 2025 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում ձերբակալվել է կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանը: Նրան բերման են ենթարկել փողոցից առանց որևէ պատճառ հայտնելու, հայտնում է Հայաստանի կարատեի միությունը։ «Հայաստանի կարատեի միության հիմնադիր, կարատեի աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, MMA մարզաձևում արդեն 7/0 ռեկորդակիր Կամո Ունանյանն օրերս Մոսկվայում հայտնվել է ոստիկանների ուշադրության կիզակետում։ Դեկտեմբերի 20-ին Մոսկվայի փողոցներից մեկում, առանց որևէ բացատրության, ոստիկանները ձեռնաշղթաներ են հագցրել հայ մարզիկին, նրան տեղափոխել են բաժին և դրանից հետո ձերբակալել։ Իսկ թե Կամոն ինչ նպատակով է մեկնել Մոսկվա և ինչ հիմքով է ձերբակալվել, նա պատրաստվում է հրապարակել բոլոր մանրամասները, երբ շատ շուտով ազատ արձակվի»,–ասվում է հաղորդագրության մեջ։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |