«5-րդ ալիքը» առաջարկել է եթերաժամ տրամադրել «Շողակաթին»

«5-րդ ալիքը» առաջարկել է եթերաժամ տրամադրել «Շողակաթին»

PanARMENIAN.Net - «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը պատրաստ է ժամ տրամադրել «Շողակաթին»: Այդ մասին հայտարարել է «5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանը։

«Որպես առաջարկ և հայտարարություն՝ «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը պատրաստ է ժամ տրամադրել «Շողակաթին» հոգևոր-մշակութային հաղորդումների համար»,- նշել է նա։

«Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ–ն` «Շողակաթ» հեռուստաընկերությունը, կլուծարվի։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության դեկտեմբերի 25–ի նիստում։ Փոփոխությունները կսկսեն գործել 2026թ․ հունվարի 1-ից։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---