Արման Ավանեսյանը հավակնում է The World Games Athlete of the Year 2025 մրցանակին![]() 8 հունվարի 2026 - 18:17 AMT PanARMENIAN.Net - մարտական սամբոյի Եվրոպայի չեմպիոն Արման Ավանեսյանը ընդգրկվել է Համաշխարհային խաղերի միջազգային ասոցիացիայի (IWGA) տարբերակով 2025 թվականի լավագույն մարզիկի կոչման հավակնորդների ցանկում։ Նա պայքարում է The World Games Athlete of the Year մրցանակի համար։ 2025 թվականին Ավանեսյանը նաև հաղթանակ է տարել Չինաստանում անցկացված Համաշխարհային խաղերում, իսկ Աշխարհի առաջնությունում գրավել է երրորդ հորիզոնականը, հայտնում է Factor.am-ը: «Ես հաղթեցի Եվրոպայի առաջնությունում, Աշխարհի խաղերում… և ամենակարևորը՝ ծնվեց իմ որդին։ Սա իսկապես հաղթանակների տարի էր»,- Ավանեսյանի խոսքն է մեջբերել Սամբոյի միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ The World Games Athlete of the Year 2025 մրցանակի համար առաջադրվել է 30 մարզիկ, որոնց թվում է միայն մեկ սամբիստ՝ Արման Ավանեսյանը։ Քվեարկությունն իրականացվում է IWGA-ի պաշտոնական կայքում։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |