Ոստիկանին ծեծի ենթարկելու համար ձերբակալվել է Արազապի գյուղապետը

PanARMENIAN.Net - ՀՀ Քրեական օրենսգրքի հոդված 316, մաս 1-ի համաձայն քրեական գործ է հարուցվել Արմավիրի մարզի Արազապ գյուղի գյուղապետ Մանվել Հարությունյանի դեմ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել են Հայաստանի Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից: Գործը վարում է ՀՀ Ոստիկանության Արմավիրի մարզի հետաքննչական բաժինը:



Մանվել Հարությունյանը խոչընդոտում էր ոստիկանությանը Արազապ գյուղում տեղ գտած ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքների բացահայտման գործում: Ինչպես հաղորդում է ՀՀ Ոստիկանության Արմավիրի բաժնի լեյտենանտ Գրիգոր Մկոյանը, այն պահին, երբ ինքն ուսումնասիրում էր դեպքի վայրը, ժամանեց գյուղապետ Մանվել Հարությունյանը եւ ոչ սթափ վիճակում սկսեց սպառնալ լեյտենանտին: Ավելին, Մանվել Հարությունյանը բռունցքներով ծեծի ենթարկեց ճանապարհապարեկային ծառայության տեսուչին, որից հետո ձերբակալվեց:
 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---