26 հունվարի 2026 - 16:42 AMT
Հայաստան–Բելառուս ֆուտբոլային ընկերական հանդիպում կկայանա

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի հավաքականի հետ, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Խաղը կկայանա մարտի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի ժամը 18։00-ին։

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի հավաքականը 105-րդ տեղում է, իսկ Բելառուսը 98-րդն է, գրում է Factor.am-ը:

Երևանյան հանդիպումից երեք օր առաջ Բելառուսի հավաքականն ընկերական խաղում կմրցի նաև Կիպրոսի թիմի հետ։ Դա կլինի Վիկտոր Գանչարենկոյի նորամուտի հանդիպումը Բելառուսի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում։

Հայաստանի և Բելառուսի հավաքականները նախորդ անգամ հանդիպել են 2017 թվականին։ Երևանում կայացած ընկերական խաղում դաշտի տերերը հաղթել են 4։1 հաշվով։