ԱՄՆ-ն հորդորել է իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը՝ այդ թվում ՀՀ տարածքով![]() 6 փետրվարի 2026 - 11:24 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն Պետդեպարտամենտը հորդորել է իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը՝ Հայաստանի և Թուրքիայի տարածքով, քանի որ ավիահաղորդակցությունը կարող է կտրուկ խափանվել: Նշվում է, որ ԱՄՆ քաղաքացիները կարող են ձերբակալվել միայն ամերիկյան անձնագիր ունենալու հիմքով։ Դեսպանատունն ավելացրել է, որ հնարավոր են ինտերնետի աշխատանքի խափանումներ, գրում է «Կոմերսանտը»: «Եթե դուք չեք կարող լքել տարածքը, գտեք անվտանգ վայր ձեր տանը կամ այլ անվտանգ շինության ներսում։ Պահեստավորեք սնունդ, ջուր, դեղորայք և այլ անհրաժեշտ իրեր։ Խուսափեք ցույցերից, աշխատեք աննկատ մնալ և ուշադիր եղեք ձեր շրջապատի նկատմամբ», — նշված է հրապարակման մեջ։ Ակնկալվում է, որ ԱՄՆ-ն և Իրանը փետրվարի 6-ին Օմանում կբանակցեն Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ: Իրանի պատվիրակությունը կգլխավորի ԱԳ նախարար Աբաս Արաղչին, իսկ ԱՄՆ-ինը՝ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը: Հունվարին ԱՄՆ-ն Հյուսիսային Ամերիկայից Մերձավոր Արևելք է տեղափոխել նավատորմի հարվածային ավիակիրների խումբը՝ Abraham Lincoln ավիակրի գլխավորությամբ և էսկադրային ականակիրներով։ Փետրվարի 4-ի երեկոյան Թեհրանը խստացրել է հանդիպման ձևաչափի պահանջները՝ կրճատելով քննարկվելիք հարցերի ցանկը և պնդելով, որ հանդիպումը տեղի ունենա Օմանում՝ Ստամբուլի փոխարեն։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |