Երեւանում տեղի է ունենալու Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի նոր բեմադրության պրեմիերան

PanARMENIAN.Net - Հունիսի 27, 28-ին Հայաստանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում տեղի է ունենալու Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի նոր բեմադրությունը: Երկու գործողությունից կազմված օպերայի նոր բեմադրության ստեղծման մեջ ներգրավված են դիրիժոր Յուրի Դավթյանը, բեմադրող ռեժիսոր Գեորգի Իսահակյանը, նկարիչ Վյաչեսլավ Օկունեւը, պարերի բեմադրիչ Վիլեն Գալստյանը, խմբավար Կարեն Սարգսյանը եւ ուրիշներ:



Օպերայի հիմքում ընկած է Հովհանես Թումանյանի «Թմբկաբերդի առումը» պոեմը:



Հիշեցնենք, որ օպերայի պրեմիերան կայացել է Մոսկվայում 1930-ին, իսկ Երեւանում այն առաջին անգամ բեմադրվել է 1933-ին: Հենց «Ալմաստ» օպերայով է բացվել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---