Ադրբեջանագետ․ AzTV-ն խմբագրել է Վենսի կատակն Ալիևի կնոջ մասին

Ադրբեջանագետ․ AzTV-ն խմբագրել է Վենսի կատակն Ալիևի կնոջ մասին

PanARMENIAN.Net - Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանի պետական AzTV հեռուստաալիքի հրապարակմանն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հայտարարության` խմբագրելով կատակը:

«Ադրբեջանի պետական AzTV հեռուստաալիքը մոնտաժել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի կատակը Ադրբեջանի առաջին տիկնոջ և փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի մասին։

AzTV-ն Վենսի մեկնաբանություններն անգլերենից թարգմանել է որպես. «Ես գիտեմ, որ առաջին փոխնախագահը նախագահի կինն է, և մենք ուրախ ենք, որ մեր ամուսինների միջև այս հարաբերությունները շարունակվում են»։

Փաստորեն հեգնանքը հասկացել են, ու դա իրենց դուր չի եկել, այն աստիճան, որ մոնտաժել են խոսքը»,-գրել է նա:

Վենսի և Ալիևի համատեղ ասուլիսի ժամանակ Վենսը կատակել էր՝ ասելով․ «Որքան հասկացա՝ Ադրբեջանում փոխնախագահը նաև նախագահի կինն է, հույս ունեմ դա երկրորդ տիկնոջը մտքեր չի հուշի․․․»։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---