Ակոպովա-Ռախմանին զույգը 14-րդ տեղն է գրավել Օլիմպիադայում![]() 17 փետրվարի 2026 - 10:36 AMT PanARMENIAN.Net - Միլանի ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին զույգը զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը: Ազատ ծրագրում նրանց կատարումն ուղեկցվել է «Միլիոնատերը ետնախորշից» հայտնի ֆիլմի երաժշտությամբ։ Նրանք վաստակել են 180.66 միավոր։ Առաջին անգամ է, որ Օլիմպիական խաղերում ՀՀ-ն ներկայացնում է սպորտային զույգ: Փետրվարի 15-ին սպորտային պարերի կարճ ծրագրում զույգը հանդես է եկել Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո: Ակոպովա–Ռախմանին զույգը հանդես է եկել «Արցախ» ստեղծագործության հնչյունների ներքո, չնայած Բաքվի բողոքներին, սակայն անվանումը չի նշվել՝ հայտարարվել է միայն հեղինակ Արա Գևորգյանի անունը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |