Պատանի ջութակահար Էդուարդ Դայանը Գրան պրիի է արժանացել հեղինակավոր մրցույթում![]() 17 փետրվարի 2026 - 18:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանից պատանի ջութակահար Էդուարդ Դայանը Գրան պրիի է արժանացել Վիլհելմ Շպետի անվան լարային-աղեղնային գործիքների կատարողների 3-րդ միջտարածաշրջանային բաց մրցույթում: Մրցույթն անցել է ՌԴ Օմսկ քաղաքում: Մրցութային ծրագիրն ընդգրկել է «Ջութակ», «Ալտ», «Թավջութակ» անվանակարգերը, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը: «Ջութակ» անվանակարգում Էդուարդ Դայանն արժանացել է առաջին մրցանակին: Գլխավոր պարգևին՝ Գրան պրիին, Էդուարդ Դայանն արժանացել է երեք անվանակարգերի առաջին մրցանակակիրների միջև կազմակերպված ընտրության արդյունքով։ Գալա համերգի շրջանակում Էդուարդ Դայանը ներկայացրել է Նիկոլո Պագանինիի Ջութակի թիվ 1 կոնցերտը՝ ելույթ ունենալով Օմսկի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ և դիրիժոր Միխայիլ Գոլիկովի ղեկավարությամբ։ Էդուարդ Դայանը «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ է և այժմ կրթությունը շարունակում է «Զախար Բրոնի» ակադեմիայում (Շվեյցարիա)։ Մրցույթին մասնակցել է 7-23 տարեկան ավելի քան 200 երիտասարդ երաժիշտ: Վիլհելմ Շպետի անվան 3-րդ միջտարածաշրջանային բաց մրցույթը դարձել է կարևոր հարթակ երիտասարդ կատարողների ստեղծագործական առաջընթացի և մասնագիտական կայացման համար՝ մեկտեղելով տարբեր տարածաշրջաններից ժամանած տաղանդավոր երաժիշտներին։ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |